Մխիթարյանն օգնեց ջախջախել «Լոս-Անջելես Գելեքսիին»

© AFP 2023 / Anders WIKLUND / Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским "Манчестер Юнайтед" и голландским "Аяксом"
Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским Манчестер Юнайтед и голландским Аяксом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան շրջագայության շրջանակում անցկացված ընկերական հանդիպման ընթացքում աչքի ընկավ նաև հայ ֆուտբոլիստը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիս — Sputnik. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել ամերիկյան «Լոս-Անջելես Գելեքսիին» ։

Նախօրեին Լոս Անջելեսում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։  Մխիթարյանը գոլ խփեց 67-րդ րոպեին։

«Մանչեսէեր Յունայթեդի» կազմում կրկնակի գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռաշֆորդը (2-րդ, 20-րդ րոպե), մեկական գոլ խփեցին Մարուան Ֆելաինին (26-րդ րոպե) և Անտոնի Մարսիալը (72-րդ րոպե):

«Գելեքսիից» աչքի ընկան Ջովանի դոս Սանտոսը (79-րդ րոպե) և Դեյվ Ռոմնին (88-րդ րոպե):

ԱՄՆ-ում շրջագայության շրջանակում հաջորդ ընկերական խաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 17-ին «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ։

 

Լրահոս
0