Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը կին է եղել

© АrmtimesДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմանում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Մարինե Մելքոնյանն իր վարած Nissan Tiida մակինիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Մեքենան մոտ 60 մետր գլորվել է ձորը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վթարի հետևանքով վարորդ Մարինե Մելքոնյանը, նրա ուղևորներ, 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ա. Հակոբյանը և 3-ամյա Դ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն և Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Լրահոս
0