Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները

© Sputnik / Арам НерсесянАшот Тавадян
Ашот Тавадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Անվիճելի է, որ ներդրումների առումով ԵԱՏՄ անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծել Հայաստանի համար, սակայն տնտեսագետ Աշոտ Թավադյանի կարծիքով՝ կան խնդիրներ, որոնք դեռ չեն լուծվել և խանգարում են օգտագործել այդ հնարավորությունները:
Աշոտ Թավադյան

Տնտեսագետի կարծիքով՝ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանում գրեթե բոլոր շահութաբեր կազմակերպությունները փակ բաժնետիրական ընկերություններ են, ինչը թույլ չի տալիս, որ ժողովուրդը մասնակցի ներդրումներին:

Երկրորդ խնդիրը թանկ փողերի քաղաքականությունն է: Այսինքն՝ ներդրումները պետք է արվեն վարկային միջոցների հաշվին, բայց այդ հնարավորությունը ցածր է, ինչն ազդում է մեր շահութաբերության վրա:

Տնտեսագետը երրորդ խնդիրը համարում է այն, որ միջազգային կազմակերպությունները մեր կոռուպցիայի մակարդակը շատ բարձր են գնահատում:

Թավադյանի խոսքով՝ այս խնդիրները պետք է առաջնահերթ լուծում ստանան, որպեսզի կարողանանք լիարժեք օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները:

Լրահոս
0