00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո Ղաֆադարյանն իր անգնահատելի հետքն է թողել գիտության ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsФотографии из личного альбома Каро Гафадаряна
Фотографии из личного альбома Каро Гафадаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմաբան, հնագետ, վիմագրագետ, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանի գիտական ամբողողջ գործունեությունն անմնացորդ միտված է եղել հայոց պատմության ու մշակույթի հետազոտմանը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայ ժողովրդի դարավոր անցյալի ու մշակութային ինքնատիպ ժառանգության վերհանման, մեկնաբանման, ուսումնասիրման ու հանրահռչակման գործում իրենց անգնահատելի ավանդն ու ներդրումն ունեցած մեծանուն հայագետների՝ Ղևոնդ Ալիշանի, Նիկողայոս Մառի, Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց շարքում իր արժանի տեղն ունի նաև պատմաբան, հնագետ, վիմագրագետ, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, հուլիսի 17-ին նախաձեռնել է «Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան» հանրապետական գիտաժողով` նվիրված մեծանուն գիտնականի ծննդյան 110-ամյա հոբելյանին:

«1936-1939 թթ. Ղաֆադարյանը կազմակերպել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի առաջին գիտական ցուցադրությունը: Ցավոք, լուսանկարներ չունենք պահպանված, փոխարենը կան ձեռքով արված գծանկարներ, որոնք արտացոլել են այդ ցուցադրությունը», — Sputnik Արեմենիայի հետ զրույցում ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:

Ներկայացնելով անվանի գիտնականի կենսագրությունը` Փիլիպոսյանը նշեց, որ 1940-1964 թթ. Ղաֆադարյանը ղեկավարել է Հայաստանի պատմության պետական թանգարանը` այն դարձնելով երկրի կարևոր գիտամշակութային կենտրոններից մեկը:

© Sputnik / Asatur YesayantsԿարո Ղաֆադարյանի լուսանկարներից
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
1/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
© Sputnik / Asatur YesayantsԿարո Ղաֆադարյանի լուսանկարներից
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
2/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
© Sputnik / Asatur YesayantsԿարո Ղաֆադարյանի լուսանկարներից
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
3/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
© Sputnik / Asatur YesayantsԿարո Ղաֆադարյանի լուսանկարներից
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
4/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
© Sputnik / Asatur YesayantsԿարո Ղաֆադարյանի լուսանկարներից
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
5/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
1/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
2/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
3/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
4/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից
5/5
Կարո Ղաֆադարյանի լուսանկարներից

Կարո Ղաֆադարյանի որդին` ճարտարապետ Կորյուն Ղաֆադարյանն էլ խոսեց իր կենսագրության մեջ հոր թողած ուսանելի հետքի մասին, պատմեց, որ գիտությանն ու մշակույթին հաղորդակից է եղել փոքր տարիքից: Ավելին` պատանի հասակում հոր հետ «մասնակցել» է հնագիտական պեղումներին:

Կարո Ղաֆադարյանը հավաքել, խմբագրել ու տպագրության է հանձնել հայկական հին և միջնադարյան ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր, ճարտարապետ Թորոս Թորամանյանի ժառանգության զգալի մասը: 1946-1976 թթ. նա ղեկավարել է Դվինի արշավախումբը, իսկ 1946 թ. դարձել այդ արշավախմբի անփոփոխ ղեկավարը մինչև մահը՝ 1976 թ.: Անվանի գիտնականը համարվում է Հայաստանում թանգարանային ցուցադրությունների գիտական նախագծման հիմնադիրը: Նա մասնակցել է նաև Վաղարշապատի, Ամբերդի պեղումներին, հետախուզական աշխատանքներ իրականացրել Կարմիր բլուրում:

Ղաֆադարյանական հնագիտական դարբնոցում իրենց առաջին գիտական մկրտությունն են ստացել ճանաչված գիտնականներ Արամ Քալանթարյանը, Հռիփսիմե Ջանփոլադյանը, Իգիթ Ղարիբյանը, Ժենյա Մուշեղյանը, Ֆրինա Բաբայանը, Աղավնի Ժամկոչյանը, Նյուրա Հակոբյանը և ուրիշներ:

Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյակին նվիրված գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան Մուրադ Հասրաթյանը, Լևոն Աբրահամյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Ֆրինա Բաբայանը, Նյուրա Հակոբյանը, Հայկ Ավետիսյանը և այլք:

Լրահոս
0