Ծխելու դեմ պայքարը նվազեցնում է ձեր մտավոր կարողությունները

© Sputnik / Павел Лисицын / Անցնել ֆոտոբանկЗапрет на курение в общественных местах вводится с 1 июня
Запрет на курение в общественных местах вводится с 1 июня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Sputnik-ի սյունակագիր Դմիտրի Կոսիրևը պատահաբար պարզել է, որ իր բրիտանացի գործընկերը նույն թեմաներին է անդրադառնում, ինչ ինքը. գրում է, թե ինչ է մարդկանց հետ անում ծխելու դեմ պայքարը։ Գործընկերը, որի անունը Ռոդ Լիդլ է, Spectator ամսագրի սյունակագիրն է։

Դմիտրի Կոսիրև, Sputnik.

Մտավոր կարողությունների մասին վերնագրի հեղինակը հենց նա է՝ Ռոդ Լիդլինը։ Եվ ահա թե ինչ պատմություններ է պատմում նա։

BBC-ում էի, իջնում էի վերելակով, բերանիս՝ ծխախոտ։ Վերելակում գտնվող կինը սկսեց հազալ ու ձեռքը քթի դիմաց թափահարել։ Իսկ ծխախոտը վառած չէր։

Դիմեք բժիշկի, նա կասի՝ կնոջ արարքը ինչպես է կոչվում։

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Անչափահասներին ալկհոլ և ծխախոտ վաճառելու արգելքը խստացվում է

Ռուսաստանում և հարևան երկրներում այդպիսի կանանց հաճախ չես հանդիպի։ Իսկ այնտեղ, որտեղ սկսել են պայքարել ծխելու դեմ, նրանց թիվը հազարների է հասնում։ Չէ՞ որ մանկուց են սկսում սովորեցնել։ Այնքան են սովորեցրել, որ հասցրել են հիմարության և նևրոզների, ինչպես նկարագրված է վերևում։ Ընդ որում՝ հիշեցնեմ՝ գիտականորեն ապացուցվել է, որ ծխախոտի ծուխը շրջապատի մարդկանց համար վնասակար չէ։ Իսկ այ նևրոզները վնասակար են։

Լիդլի երկրորդ պատմությունը: Քայլում է բացօթյա կայանատեղով, շուրջը մարդ չկա, ծխում է։ Հեռավոր անկյունից նրա ուղղությամբ մեքենա է սլանում։ Կտրուկ արգելակում է, մի կին է դուրս գալիս և ամբողջ ուժով բղավում․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր կողքի մարդիկ ծուխ են շնչում, նաև ես, իսկ ես քաղցկեղով հիվանդ եմ…»:

Կինը մոտ հարյուր մետր էր հաղթահարել՝ «ծխի գոտում» հայտնվելու և նյարդայնանալու համար։

Լիդլը հետևյալ կերպ է մեկնաբանում այս պատմությունը։ Կինը չի կարողանում զսպել զայրույթը, քանի որ տարիներ շարունակ առողջ ապրելակերպ վարելով՝ հիվանդացել է, իսկ ինչ-որ մարդ ծխում է և ակնհայտ առողջ է ու երջանիկ։ Ինչն անտանելի է։

Ծխելու վերաբերյալ զանգվածային հիստերիայի (հիմնականում անգլոսաքսոնական երկրներում) համար պատասխանատու են կոնկրետ մարդիկ։ Այս օրերին Մեծ Բրիտանիան նշում է իր հակածխախոտայհին օրենքի տասնամյակը, և այդ կոնկրետ մարդիկ իրենց հասանելիքը կստանան։ Խոսքը մի խումբ կանանց մասին է, որոնք ներառված են ASH — Action for Smoking and Health շարժման մեջ։

Велопробег Всемирный день без тобака - Sputnik Արմենիա
Ծխախոտի փոխարեն հեծանիվ

Եթե տասը տարի առաջ ծխելու արգելքի դեմ ոչ ոք ելույթ չէր ունենում, ապա հիմա այդօրինակ մարդիկ բնակչության մեծամասնությունն են կազմում։ Փաբերում ծխելն արգելեցին, և մարդիկ խմբերով հավաքվում էին նույն փաբերի շուրջ՝ փողոցներում։ 11, թե 12 հազար փաբ այդ պատճառով փակվեց։

Մի նորություն էլ բրիտանական Հալլ քաղաքից. բեռնատարի վարորդի են բռնել, որի բեռնախցիկը կրկնակի հատակ է ունեցել, որտեղ հայտնաբերվել է 10 միլիոն հատ սիգարետ։ Իսկական։ Եվ միայն մի բեռնատարն են կանգնեցրել, մնացածը շարունակում են երթևեկել։

Անգլիայում հարգում են կարգուկանոնը, լավ ոստիկանություն ունեն․․․ ճիշտ է, չէ՞։ Իսկ բեռնատարները շարունակում եմ գնալ-գալ։ Երևի այն մարդիկ, որոնք ուղարկում են այդ բեռնատարները, երկու ձեռքով կողմ են արգելքների պահպանմանը։

Русская версия

Լրահոս
0