00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիա. կպչուն պահանջներ գերտերության կարգավիճակ ստանալու համար

© AFP 2024 / ADEM ALTAN / AFPСитуация в Турции
Ситуация в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետությունը, որն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում առաջատար լինելու համար, երկու գերխնդիր է լուծում՝ ռազմական և քաղաքական։

Այսօր Անկարան նշում է անհաջող ռազմական հեղաշրջման մեկ տարին։ Չգիտես ինչու՝ նշում է գրեթե տոնական տրամադրությամբ, թեև մեկ տարի առաջ սպանվել և վիրավորվել են երկրի բազմաթիվ քաղաքացիեր։

Թեև Էրդողանի վարչակազմի ուրախությունը հասկանալի է։ Անկարան կրկին երկու գերխնդիր ունի։ Մեկը՝ քաղաքական, որը թուրքերը լուծում են՝ օգտագործելով չհաջողված հեղաշրջումը։ Երկրորդ խնդիրն ավելի ծավալուն է։ Էրդողանը փորձում է փրկել երկրի տարածքային ամբողջականությունը, որն այսօր իրական սպառնալիքի տակ է։

Սկսենք քաղաքական խնդրից։

Քրդական գործոնը աշխատեց հօգուտ Անկարայի

Եվրոպական ժողովրդավարական արժեքները, որոնց Թուրքիային ուզում են ընտելացնել արևմտյան դաշնակիցները՝ սկսած Երկրորդ Համաշխարհայինից (արդեն 70 տարի), Անկարայի համար աղետ դարձան այն առումով, որ տարածքային կորուստների վտանգն ավելի քան իրական դարձավ։

Քրդական գործոնը տարածաշրջանում կարևորագույններից է (երևի սիրիականից հետո)։ Թուրքերը դրա հետ կամ պետք է հաշվի նստեն, կամ, անտեսելով արևմտյան դաշնակիցների կարծիքը, պարզապես ճնշեն սեփական պետություն ունենալու քուրդ ժողովրդի ձգտումը։ Ընդ որում՝ ճնշեն արյամբ, քանի որ այլընտանքային տարբերակներ պարզապես չկան…

Армен Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. «ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև կանգնել են քրդերը»

Անկարան ամեն դեպքում չի կարող հենց այնպես անտեսել Արևմուտքի կարծիքը։ Իսկ լայնածավալ ռազմական գործողություն ծավալել սեփական տարածքում (հարավ-արևելքում) Անկարան չի ցանկանում։ Հենց գոնե այն պատճառով, որ Թուրքիայի տարածքում բնակվող քրդերը չոգևորվեն Իրաքի քրդերի օրինակից, որոնք արդեն մի երկու ամսից կհայտարարեն իրենց անկախ պետականության մասին։

Հեշտ է մեղադրել արևմտյան դաշնակիցներին, որ իբր նրանք ուղիղ մեկ տարի առաջ փորձել են «գցել» Էրդողանին և դրա հիման վրա կոշտ մաքրում իրականացնել նաև և՛ իրենց քաղաքական կառույցներում, որոնք աջակցում են քրդական շարժմանը, և՛ բանակում, և՛ ոստիկանությունում։

Կոպիտ ասած՝ Էրդողանն այսպիսի մարտավարություն ուներ․ քրդերի հարցում (բազմամիլիոնանոց բնակչության շարքերում անջատողականության ճնշման իմաստով) Արևմուտքը մեզ խանգարում է, ուրեմն այնպես կանենք, որ Արևմուտքին ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրելու առիթ լինի։ Հետո օգտագործելով դա՝ քաղաքական ասպարեզում քարտ բլանշ կստանանք զտումներ կատարելու համար։

Բայց քարտ բլանշ ստանալ ոչ թե միջազգային հանրությունից, այլ հենց Թուրքիայի 80-միլիոնանոց բնակչության մեծամասնությունից։ Որը, ի դեպ, մեկ տարի առաջ հեշտորեն ենթարկվեց Էրդողանի ՝ և՛ իրեն, և՛ պետականությունը պաշտպանելու կոչերին։

Նույն Կոստանդնուպոլսի բնակիչները ուղիղ մեկ տարի առաջ փողոց դուրս եկան և պառկեցին հեղաշրջման փորձ անողների տանկերի շղթաների տակ։ Քարերով էին հարվածում…

Հեղաշրջման փորձի ժամանակ Անկարայի և Ստամբուլի փողոցներում մահացավ գրեթե 250 մարդ։ Ավելի քան 2000 —ը վիրավորվեց։

Արևմուտքը դավեր էր նյութում Էրդողանի դեմ, արդյունքում դրանք իր դեմ դուրս եկան

Արևմուտքը, որն այն ժամանակ (հիմա էլ) դեմ չէր Էրդողանին հեռացնել քաղաքական ասպարեզից և դրա համար լուրջ գործողություններ էր անում ինչպես միջազգային քաղաքական ասպարեզում, այնպես էլ հատուկ ծառայությունների դասավորումների ոլորտում, ինչ-որ տեղ բացթողում ունեցավ։ Եվ Էրդողանը չէր կարող հարմար առիթը բաց թողնել։ Ու բաց չթողեց։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիայի փլուզման գործընթա՞ց. բանը բանից անցել է...

Արդունքում հեղաշրջումը, որը մանրակրկիտ պատրաստել էին արևմտյան հատուկ ծառայությունները, մեկնարկեց սխալ պահի և ոչ այնպես, ինչպես նախատեսել էին, այլ այն պահին և այնպես, ինչպես ձեռնտու էր հենց Էրդողանին։

Արդյու՞նքը։ Հենց նույն քարտ բլանշը քաղաքական ասպարեզում, որը զինված ապստամբությունից հետո Էրդողանին տվեցին նրա հայրենակիցները՝ Թուրքիայի գործող նախագահի կողմնակիցները։

Իսկ մնացածը տեխնիկայի հարց էր։ Զտումներ բոլոր կառույցներում։ «Վհուկների որս» պաշտոնյաների շարքերում, բանակի բարձր և միջին սպայական կազմում, ոստիկանությունում։ Լուրջ խոսակցություններ այն մասին, որ Թուրքիան պետք է վերականգնի մահապատիժը և այլն…

Ավելի քանի հիսուն հազար մարդ ձերբակալվեց պետական զինված հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով։ Նրանց թվում 169 գեներալ կար, 7098 սպա, դատական համակարգի 2431 աշխատող, 24 նահանգապետ։ Այսօրվա դրությամբ՝ ավելի քան 150 հազարը հետաքննության տակ են։

Թուրքիան այնպիսի «դաշնակիցներ» ունի, որ թշնամիներ պետք էլ չեն

Ռազմական խնդիրը, որն այս փուլում լուծում է Անկարան, պարզ է տարածաշրջանում հետագա իրադարձությունների զարգացման տրամաբանության առումով, թեև ավելի բարդ է իրականացման առումով։ Թուրքերը պետք է ստեղծեն ինքնուրույն, ՆԱՏՕ-ից անկախ հակաօդային պաշտպանություն։

Քանի որ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի ցամաքային սահմանները կցված են ոչ բարեկամական պետությունների սահմաններին։ Ընդ որում՝ տվյալ դեպքում խոսքն ամենևին էլ Հայաստանի մասին չէ․․․

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Թուրքիան ձևացնում է, թե ցանկանում է մեզ հետ հարաբերությունները բարելավել

Խոսքը Հունաստանի (որը բավականին լուրջ հավակնություններ ունի արևելյան հարևանի նկատմամբ) և Իրանի մասին է, որի հետ հարաբերությունները դարեր շարունակ լարված են եղել։ Երկու երկիրն էլ այսօր զենիթահրթիռային С — 300 «Ֆավորիտ» համալիրներ ունեն, թեև Հունաստանն ինչպես և Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է։ Իսկ Իրանը հիմա բանակցություններ է վարում Մոսկվայի հետ С — 400 «Տրիումֆի» մատակարարման համար։

Թուրքիան երկու կողմից վտանգ է զգում՝ և՛ իր արևմտյան սահմաններից (Հունաստան), և՛ հարավարևելյան (Իրան և Իրաք, չի բացառվում՝ լինի նաև Քրդստանը)։ Թուրքիան վտանգ է զգում նաև ընդհանրապես Արևմուտքի կողմից, որը հրաժարվեց իրեն ՀՕՊ տրամադրել։ Նույնիսկ ամերիկյան «Պատրիոտները» 2015 թվականին դուրս բերվեցին թուրք-սիրիական սահմանից․․․

Ճիշտ է՝ Վաշինգտոնն այն ժամանակ բացատրեց, որ թուրքերն ուղղակի չեն կարող հրթիռային համալիրների պատշաճ անվտանգությունն ապահովել, և վտանգ կա, որ դրանք կընկնեն զինված ահաբեկչական խմբերի ձեռքը, որոնք հաճախ էին թափառում սահմանից այս ու այն կողմ՝ հանգստանալով Թուրքիայում, ինչպես սեփական տանը։ Սակայն ինձ մի բան հուշում է, որ այն ժամանակ խնդիրը Սիրիայի տարածքում գործող ռուսական օդատիեզերական ուժերն էին։ Ամերիկացիներն իրենց համալիրները տեղափոխեցին Ռումինիա, ինչպես ասում են, փորձանքից հեռու։

Եվ ստացվում է, որ Թուրքիան, որն ամեն ջանք թափում է տարածաշրջանում գերտերություն դառնալու համար, հպարտանում է իր ամենամեծ  բանակով (ՆԱՏՕ-ից հետո), այսօր ոչ մի ՀՕՊ չունի։

Իհարկե, բանակցություններ են գնում ֆրանսիացիների և իտալացիների հետ՝ համատեղ մշակումների շուրջ։ Միայն թե ինձ թվում է, որ եվրոպացիները Թուրքիային այլևս ոչ մի զենք չեն վաճառի։ Ընդհանրապես։

Մնում է Ռուսաստանն իր С — 400-ով, որն ինքն արդեն փոխարինում է С — 500-ով («Պրոմեթևս»)։

Русская версия

Լրահոս
0