Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սերժ Սարգսյանի ասածը մեկնաբանում է տնտեսագետը. «Հաշվարկներում կարող են շեղումներ լինել»

© Sputnik / Асатур ЕсаянцАшот Тавадян, заведующий кафедрой математического моделирования в экономике Государственного экономического университета Армении, доктор экономических наук, профессор
Ашот Тавадян, заведующий кафедрой математического моделирования в экономике Государственного экономического университета Армении, доктор экономических наук, профессор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում ասել էր, որ խոստացված տնտեսական աճը չի կատարվել, դրա համար էլ կառավարություններ են փոխվել: Տնտեսագետ Աշոտ Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է տնտեսական հաշվարկների շեղումների մասին։
Աշոտ Թավադյան

Տնտեսագետի խոսքով` յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրությունների վրա, որոնք գնահատում են ապագան և թվերը։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ հաշվարկներում կարող են շեղումներ լինել, կարևորը դինամիկան է»,- ասաց նա։

Карен Карапетян. Заседание Правительства РА - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ կառավարություններ փոխվեցին. պարզաբանում է Սերժ Սարգսյանը

Թավադյանն այս թեմային անդրադարձել է նաև իր «Տնտեսության անորոշության միջակայքերը» գրքում, որում հատուկ շեշտվում է`չի կարող այնպես լինել, որ հստակ կարողանաս կանխորոշել այս կամ այն թիվը։

Ըստ նրա` այլ երկրներում կատարված վերջին հետազոտությունները նույնպես հաստատել են, որ կոնկրետ ցուցանիշներ կանխորոշելը նույնիսկ վտանգավոր է, եթե դրանք հստակ ֆիքսվում են։

«Որովհետև շեղումների դեպքում պետությունը անվտանգության բարձիկ չի ունենում, և եթե թիվն ավելի բարձր է լինում, համապատասխան ծրագրեր չեն լինում, որ դրանք էլ կատարված լինեն»,- ասաց նա։

Տնտեսագետը պնդեց` կանխատեսումներում անհրաժեշտ է հաշվի առնել շեղումները, և դա պետք է արվի միջակայքային շեղումով, միջակայքի ժամանակ հաշվի առնվի վերելքների և ներքին սահմանների հնարավորությունները։

Լրահոս
0