Հայ ձյուդոիստները Հունգարիայից Հայաստան կվերադառնան 2 բրոնզով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում:

Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:

Մրցաշարին մասնակցել է 33 երկրի 388 ձյուդոիստ:

Լրահոս
0