Փորձագետ. «Իսկանդերի» հետ չի կարող մրցակցել անգամ ԱՄՆ–ն

© Tigran Kocharyan«Искандер-М» – оперативно-тактический ракетный комплекс
«Искандер-М» – оперативно-тактический ракетный комплекс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Այս պահին աշխարհում որևէ երկիր, անգամ ԱՄՆ–ն չի կարող պարծենալ, որ «Իսկանդերի» պես հրթիռային համակարգ ունի։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իր երկրի սպառազինության մեջ կա հակահրթիռային զենք, որը կարող է դիմակայել Հայաստանի ունեցած «Իսկանդեր» համակարգերին։ Sputnik-ը խնդրել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինին մեկնաբանել այդ հայտարարությունը։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Ի՞նչ պայմաններում կարող է Հայաստանը «Իսկանդեր» կիրառել. պատասխանում է ՀՀ նախագահը

«Բաքուն ունի իսրայելական «Դավթի պարսատիկ», որը 70-300 կմ հեռավորության վրա կարող է օդում հայտնաբերել և ոչնչացնել բալիստիկ հրթիռները։ Այդ պարամետրերի մեջ է մտնում նաև Հայաստանի ունեցած «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական համալիրը»,- ասաց փորձագետը։

Բայց ըստ փորձագետի` մի նրբություն կա, որն ադրբեջանցիներին թույլ չի տա նպատակին հասնել։

«Իսկանդեր» համակարգի հրթիռը կարող է թռիչքի ժամանակ վերանշանառել,- բացատրեց Լիտովկինը։- Բացի այդ, «Իսկանդերը կարող է փոխել հետագիծը, օրինակ` շարժվել բալիստիկ կորությամբ, թռչել զիգզագաձև` հարմարվելով ռելիեֆին, հետո նորից օդ բարձրանալ և կրակել թիրախին։ Ոչ մի «Դավթի պարսատիկ» չի կարող խոցել այդ հրթիռները»։

Փորձագետի խոսքով` չի կարելի հույս դնել նաև իսրայելական մեկ այլ համակարգի վրա, որը կոչվում է «Երկաթյա գմբեթ»։ Բաքուն դրանից էլ ունի, և այն նախատեսված է մինչև 70 կմ հեռավորության վրա գտնվող հրթիռները հայտնաբերելու ու ոչնչացնելու համար։

Լիտովկինի կարծիքով` իզուր չէ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում տեղակայված «Իսկանդերների» վերաբերյալ շատ հարցեր ունի, իսկ դրանից որևէ մեկին միանշանակ պատասխան չունի։

«Նման հարցեր կարելի է ուղղել նաև ադրբեջանական կողմին։ Ի՞նչ վիճակում են այն հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որն Ադրբեջանին մատակարարել է Իսրայելը։ Որտե՞ղ են դրանք։ Դրանց քանակը բավարա՞ր է, որ կարողանան «Իսկանդերից» պաշտպանել երկրի արդյունաբերական, էներգետիկ ու սոցիալական նշանակության օբյեկտները։ Եվ գլխավորը` ադրբեջանցի սպաները կարողանու՞մ են դրանք կիրառել։ Նրանք «Իսկանդերի» պես հրթիռների հայտնաբերման ու ոչնչացման համակարգեր ունե՞ն»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա` այս պահին, որևէ երկիր, անգամ ԱՄՆ-ն չի կարող պարծենալ, որ «Իսկանդերի» պես հրթիռային համակարգեր ունի։

«Պատրիոտ» համակարգերը, որոնք Ամերիկան վաճառում է ՆԱՏՕ-ի անդամներին, տեխնիկական ավելի թույլ բնութագրեր ունեն և պարզապես չեն կարող անել այն, ինչ անում է «Իսկանդերը»։

Русская версия  

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала