Ի՞նչ պայմաններում կարող է Հայաստանը «Իսկանդեր» կիրառել. պատասխանում է ՀՀ նախագահը

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանն այս հարցին պատասխանել է Արմենիա TV-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Շատերին է հուզում այն հարցը, թե ինչը կարող է ստիպել Հայաստանին, որ «Իսկանդեր» կիրառի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցին կարճ ու կոնկրետ պատասխան ունի:

«Անհրաժեշտության պարագայում»,- ասաց նա «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:

Հետո ավելացրեց՝ այդ հարցի պատասխանը ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրներ են ծախսումնա: Ըստ նախագահի՝ նա, ով կարծում է, որ «Իսկանդերը» միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, չի հասկանում ինչ է «Իսկանդերը»:

«Երբ դա հասկանա, կիմանա նաև՝ ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- ասաց երկրի ղեկավարը:

ОТРК Искандер - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Իսկանդերը» հարկադրված միջոց էր

Նշենք, որ «Իսկանդերներն» առաջին անգամ Երևանում ցուցադրվել են սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Որոշ տվյալների համաձայն`«Իսկանդեր» համակարգերը ՀՀ ԶՈւ են բերվել ավելի վաղ և մարտական պատրաստության են բերվել ապրիլին, երբ Ղարաբաղում սրվել էր իրավիճակը։

Հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ նախագահը նշել էր, որ «Ւսկանդերի» ձեռքբերումը հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար:

Լրահոս
0