Բաբլոյան. «Երևանը Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է»

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում բանակցային տարբերակի այլընտրանք չի տեսնում և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանն աջակցելու համար, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին աջակցության և ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում ցուցաբերած մոտեցման համար, քանի որ մենք համարում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն այլընտրանք չունի։ Եվ մենք խնդիրը պետք է լուծենք բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով, քննարկումների ճանապարհով, այն մոտեցումների ճանապարհով, որոնք հարիր են քաղաքակիրթ երկրներին», – ասել է Բաբլոյանը Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ հուլիսի 4-ին Ղարաբաղում կրկին սադրիչ գործողություններ են իրականացվել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին։ Մասնավորապես, Բաբլոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր գործընկերն է տնտեսական համագործակցության հարցերում, ինչպես նաև երկրները փոխգործակցում են մշակույթի և այլ բնագավառներում։

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցով ժամանեցիք Ռուսաստան։ Սա մեր փոխադարձ հարգանքի և երկկողմանի վստահության նշանն է։ Հայաստանը եղել է, կա և մնալու է մեր ռազմավարական գործընկերը, որի հետ մենք սերտ փոխգործակցություն ենք հաստատում ինչպես երկկողմանի մակարդակում, այնպես էլ այլ հարթակների շրջանակում», – ասել է Մատվիենկոն։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա է մեկնել եռօրյա պաշտոնական այցով։

Русская версия

Լրահոս
0