«Պատիվ ունեմ». հուշարձան` ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

© Sputnik / Asatur YesayantsДрузья и коллеги почтили память погибших при захвате полка ППС полицейских
Друзья и коллеги почтили память погибших при захвате полка ППС полицейских - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում բացվեց հուշարձան` ի հիշատակ մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի գործողությունների հետևանքով զոհված երեք ոստիկանների:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի տարածքում զոհված երեք ոստիկանների`ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի, ենթասպա Յուրի Տեփանոսյան հիշատակը հավերժացնող հուշարձանը կոչվում է «Պատիվ ունեմ»: Բացումը տեղի ունեցավ հոգևորականների օրհնությամբ` զոհվածների ընտանիքների, հարազատների ու ոստիկանության բարձրաստիճան սպաների մասնակցությամբ:

Ոստիկանության ներկայացուցիչներն ու պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանություններ տալ` նշելով, որ «լուռ սգում են»։

«Հուշարձանի բացմանը ներկա էին ինչպես զոհվածների հարազատներն ու բարեկամները, այնպես էլ Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները, քաղաքական և հասարակական գործիչներ», — լրագրողներին ասաց Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում ՊՊԾ գնդի գրավման նման իրադարձությունների կրկնությունը, Ահարոնյանը պատասխանեց, որ իրավապահ մարմինները կոչված են կանխել նման գործողությունները, ոչ թե կանխատեսել դրանք։

Նրա խոսքով` հանցագործություններ ամեն տեղ էլ լինում են, անկախ նրանից, թե որքան զարգացած է այդ երկիրը կամ որքան բարեկեցիկ է կյանքն այդ երկրում։

 

Լրահոս
0