Ունենք բավարար սպառազինություն, որպեսզի չեզոքացնենք ԼՂ-ին կամ ՀՀ-ին սպառնացող վտանգը

© presidentСерж Саргсян с рабочим визитом отбыл в Тавушский марз
Серж Саргсян с рабочим визитом отбыл в Тавушский марз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է մեր սպառազինությանն ու շեշտել, որ այն բավարար է անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայկական զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է: «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մենք լուրջ սպառազինություններ ենք ձեռք բերել մինչև ապրիլյան քառօրյան ու նաև դրանից հետո:

«Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն, լինի մեկօրյա, մեկ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես ու հետևություններ անես: Հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում, ինչ ձևով է օգտագործում, և պետք է փորձես գտնել դրա հակաթույնը: Այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որն Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել, իսկ ի՞նչ է, գաղտնի՞ք է, որ Ադրբեջանը մեզանից հարուստ է, որ ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա: Գաղտնիք չէ»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը վստահեցրեց՝ եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու կամ հինգ տարում Հայաստանը դարձնելու է ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից: Նախագահն այդպիսի քաղաքական գործչի խոստումն անվանեց շառլատանություն:

«Այն ժամանակ ու այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակություննրի օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ ՀՀ-ին: Կրկնեմ բազմաթիվ անգամ ասածներս՝ պատերազմում միայն զենքը չի հաղթում: Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են»,-ասաց Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ նրանք պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակից զենքը, այլ բավարար զինատեսակ ու զինամթերք խնդիրը լուծելու համար: Սերժ Սարգսյանն ամփոփեց՝ այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինամթերք:

Լրահոս
0