00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղասի Այվազյանի այրին պատրաստ է վաճառել ամուսնու նկարների հավաքածուն

© Sputnik / Aram NersesyanП/к по случаю открытия музея имени Агаси Айвазяна
П/к по случаю открытия музея имени Агаси Айвазяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղասի Այվազյանի այրին պատրաստ է վաճառել ամուսնու նկարների հավաքածուն և այդ գումարով իրագործել արդեն 10 տարի փայփայած երազանքը` ամուսնու ստեղծագործական ժառանգությունը դարձնել հանրության սեփականությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ  ու լրագրող Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանն ամուսնու մահից հետո արդեն 10 տարի մեկ երազանք ունի` ստեղծել «Աղասի Այվազյան» մշակութային կենտրոն, որտեղ հանրությունը հնարավորություն կստանա հաղորդակցվել Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգության հետ։

Երազանքի իրագործման առաջին ու հիմնական խոչընդոտն անհրաժեշտ գումարի բացակայությունն է։

Տիկին Գրետան դիմել է բոլոր պատկան կառույցներին ու պաշտոնյաներին, բայց անօգուտ։ Կա՛մ խոստանում են ու ոչինչ չեն անում, կա՛մ նամակները նրանց, ընդհանրապես, չեն հասնում։ Տիկին Գրետան փորձել է անձամբ հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` հուսալով, որ նրանք որևէ կերպ կաջակցեն իրեն, բայց նրան պատասխանել են, որ պաշտոնյաները ժամանակ չունեն։

© Sputnik / Aram NersesyanԳրետա Վերդիյան
Грета Вердиян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Գրետա Վերդիյան

«Ասում եմ` Տարոն Մարգարյանին գոնե տեղյակ պահեք, որ երբ Աղասին հիվանդ էր, նրա հայրը` Անդրանիկ Մարգարյանը, զանգահարեց, ասաց` Աղասի ջան, վիճակդ գիտեմ, անպայման կգամ, ինչ-որ պետք է կանեմ, բայց, ցավոք, չհասցրեց, մի քանի ամիս ավելի շուտ հեռացավ կյանքից, քան Աղասին։ Հիմա ասում եմ՝ տղային ասեք. երիտասարդ է, գուցե չի կարդացել, չգիտի, ասեք, թող իմանա, որ հայրը մտածում էր այդ մասին»,– ասում է Գրետա Վերդիյանը։

Обсерватория в Мецаморе. Иероглифы - Sputnik Արմենիա
Սատուրն ու Յուպիտեր մոլորակները՝ «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքից

Ինչ վերաբերում է Ամեն Ամիրյանին, տիկին Գրետան ենթադրում է, որ նախարարը նեղացել է իրենից ու չի ցանկանում ընդունել։ Բանն այն է, որ նախարարությունից նրան դիմել են Աղասի Այվազյանի գրադարանն իրենց հանձնելու առաջարկով, ինքը մերժել է` անհանգստանալով ամուսնու գրադարանի հետագա ճակատագրի համար։

Այվազյանի այրուն առաջակել են տան մի հատվածը դարձնել թանգարան, բայց տիկին Գրետան նշում է, որ այդ առաջարկն ընդունել չի կարող, քանի որ Երևանի Արաբկիր համայնքում գտնվող այն բնակարանը, որտեղ 30 տարի ապրել է Աղասի Այվազյանն, այսօր պատկանում է նրա զավակներին ու թոռներին, իսկ իր նպատակը ոչ թե Այվազյանի ստեղծագործություններին մի անկյուն հատկացնելն է, այլ նրա ստեղծագործական ժառանգությամբ մի ամբողջ մշակույթի կենտրոն ստեղծելը։

«Ես երազում եմ, որ դա լինի ամբողջ համալիր` այվազյանական մթնոլորտով։ Ես երազում եմ այնտեղ ստեղծել հզոր մշակութային կենտրոն` Աղասի Այվազյանի ստեղծագործական բոլոր ուղղություններով. գրական, թատերական, գեղանկարչական, լինի կինոդահլիճ, որտեղ կցուցադրվեն Այվազյանի ֆիլմերը, կկազմակերպվեն քննարկումներ։ Այս կենտրոնը պետք է օգուտ բերի հասարակության բոլոր շերտերին` երեխաներից մինչև կայացած արվեստագետներ»,– իր՝ առայժմ անկատար երազանքի մասին է պատմում Գրետա Վերդիյանը։

Տիկին Գրետան մտավախություն ունի, որ տարիքի պատճառով չի հասցնի իրագործել 10 տարի շարունակ փայփայած երազանքը։ Պետական ու մասնավոր աջակցության հույսը կորցնելով, նա այսօր որոշում է կայացրել վաճառել ամուսնու 5-6 տասնյակ նկարների հավաքածուն ու ստացված գումարով ինքնուրույն կառուցել մշակութային կենտրոնը։

Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, որն աջակցել է Գրետա Վերդիյանին Աղասի Այվազյանի գեղանկարների հավաքածուի տպագրության հարցում, նշում է, որ հայ մշակույթն այսօր կանգնած է Այվազյանի կարևոր ժառանգությունը կորցնելու վտանգի առջև։

Լրահոս
0