Դիսկոտեկներն ու հյուրատները դուրս կբերվեն բազմաբնակարան շենքերի տարածքներից

© Sputnik / Александр Уткин /  / Անցնել մեդիապահոցРегионы России. Республика Северная Осетия - Алания
Регионы России. Республика Северная Осетия - Алания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում գործող զվարճանքի օբյեկտները դուրս կբերվեն բազմաբնակարան շենքերի տարածքներից. օրենքի փոփոխություններն են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առնչվող օրենքի նախագիծը և, համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նա ընդգծել է` սա մեր հստակ դիրքորոշումն է, և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Քաղաքապետի խոսքով` տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին կտան նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր:

Լրահոս
0