ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38.-39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հանրապետության տարածքում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ հուլիսի 18-ին, ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է 36-3 աստիճան, գիշերային ժամերին՝ 21-23 աստիճան տաքություն: