Հայաստանում կաթնամթերքի նոր արտադրություն կհիմնվի

© Photo : Unsplash / Andra C Taylor JrМолочная продукция
Молочная продукция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է կաթնամթերքի նոր արտադրություն հիմնել Հայաստանում, մեր իշխանություններն էլ պատրաստ են անհատական մոտեցում ցուցաբերել այդ հարցում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանում կաթնամթերքի նոր արտադրություն հիմնելու հարցը քննարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Բերգոն հայտնել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել։ Այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։ Նախարարի հետ գործարարը քննարկել է ներդրումային ծրագրի փուլերը։

Սուրեն Կարայանն էլ նշել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտ գործիքակազմ։

«Ձեր այս այցը և մեր երկխոսությունը վկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնում»,- նշել է նախարարը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաև շահագրգիռ գործարար շրջանակների հետ։

Լրահոս
0