00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայրի կենդանիները՝ վայրենի պայմաններում

© Roger AllenЗоопарк в Гюмри
Зоопарк в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ սրճարաններ և ռեստորաններ հաճախորդներ գրավելու նպատակով հասարակական վայրերում ցուցադրում են վայրի կենդանիների, ընդ որում, առավել հաճախ չապահովելով կենդանիների համար բավարար պայմաններ։ Սա վայրենի վերաբերմունք է վայրի կենդանիների հանդեպ և վտանգավոր այցելուների համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Ամալյա Պապյան. ՀՀ վայրի կենդանիներ ձեռք բերելու մասին օրենքը թերի է, համոզված է բնապահպան Սիլվա Ադամյանը։ Ըստ գործող օրենքի՝ քաղաքացին կարող է վերարտադրության, գիտահետազոտական աշխատանքների նպատակներով ունենալ նույնիսկ կարմիր գրքում գրանցված կենդանիներ։ Կենդանուն  մասնավոր տարածքում պահելու համար հարկավոր է ունենալ միայն բնապահպանության նախարարության թույլտվությունը, որը տրամադրվում է առանց մեծ դժվարության։

Зоопарк Новосибирска - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու փակ հատվածի հիմնական մասն արդեն բաց է

Նույն օրենքի անկատարության հետևանքով երկու տարի առաջ ունեցանք Գյումրու կենդանաբանական այգու նախադեպը, երբ վայրի կենդանիները հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նույնը հաճախ կրկնվում է և մասնավոր հատվածներում։  Ժամանցային վայրերի սեփականատերերը ցուցադրում են  եզակի կենդանիներ և գրավում հաճախորդների ուշադրությունը,  ինչը խթանում է բիզնեսի զարգացմանը։ Հատկապես երեխաները գերադասում են գնալ սրճարաններ, որտեղ կկարողանան տեսնել կենդանիների։ Առաջին հայացքից սա հնարավորություն է երեխաներին մերձեցնել կենդանական աշխարհին, սեր սերմանել կենդանիների հանդեպ, սակայն դա այդպես չէ իրականում։ Երբ  կենդանուն պահում են իր չափերին անհամապատասխան  վանդակում, դա ոչ միայն տառապանք է տվյալ կենդանու համար, այլ նաև սթրեսի է ենթարկում կենդանու տառապանքին նայող երեխային։

«Ես ականատես եմ եղել դեպքի, երբ մանկահասակ երեխան արցունքոտ աչքերով նայում էր վանդակում սեղմված կապիկին և խնդրում պապիկին՝ բաց թողնել նրան։ Երեխան բացատրում էր պապիկին, որ կապիկը ցատկել է սիրում, մագլցել, ինչն անել չի կարող»,- պատմում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

© Sputnik / Aram NersesyanՍիլվա Ադամյան
Силва Адамян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սիլվա Ադամյան

Ստացվում է այնպես, որ երեխան, տեսնելով կապիկին 3 քմ տարածքում, իսկ հսկա արջին՝  5 քմ վանդակում, սթրես է ապրում կամ երեխայի աչքն աստիճանաբար սովորում է կենդանի արարածի տանջալի տեսարանին։ Արդյո՞ք տանելի է, եթե կենդանին վանդակում նույնիսկ շրջվել կամ շարժվել չի կարողանում։

Հենց անտանելի և վայրենի պայմաներում ապրելով  է հաճախ պայմանավորված լինում վայրի կենդանու ագրեսիան։ Նույնիսկ, եթե կենդանին քաղցած չէ, դա դեռ բավարար պայման չէ նրա անվտանգ լինելուն։ Պատահական չէ, որ հաճախ լսում ենք դժբախտ պատահարների մասին, երբ թվում է, թե վարժեցրած կենդանին վնաս է հասցնում  այցելուին։

«Ես դեմ եմ կենդանիների մասնավոր հավաքածուներին և կենդանաբանական այգուն։ Նույն կենդանաբանական այգում ստեղսծված չեն վայրի կենդանիների կյանքի համար նվազագույն պայմաններ։ Այգու վերանորոգումը միայն հաճախորդների հարմարավետությունն ապահովելը չէ, դա առաջին հերթին կենդանու համար պայմաններ ստեղծելն է»,- կարծում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Մասնագետի կարծիքով՝ անմխիթար և կենդանիների համար տանջալի պայմաններ են նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած երկրների  գրեթե  բոլոր կենդանաբանական այգիներում, բացառությամբ մոսկովյանը, որտեղ դրանք կատարյալ են բոլոր կենդանիների համար։

Արդյո՞ք պարտադիր է ունենալ կենդանաբանական այգի, եթե չկան այն տարրական պայմաններով ապահովվելու միջոցները։ Երեխայի համար կարևոր է կենդանուն տեսնել առողջ և խնամված վիճակում։ Տանջված և ձերբակալված կենդանու հետ շփումը  բացասաբար է ազդում երեխայի հոգեբանության և աշխարհընկալման վրա։

Լրահոս
0