Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Ադրբեջանա–լատվիական հուշագիրը տարակուսանք է առաջացնում»

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում Լատվիայի ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերներ հռչակվելը տարակուսելի ու տարօրինակ համարեց։
Էդուարդ Շարմազանով

«Ես որպես հայ–լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար իմ տարակուսանքն եմ հայտնում մեր եվրոպացի գործընկերներին, որովհետև Եվրամիությունը, նախ և առաջ մարդու իրավունքների և ազատությունների պատվան է։ Իսկ եթե դու դավանում ես այդ արժեքները ու ռազմավարական հուշագիր ես ստորագրում մի երկրի հետ, որը ավտորիտար, արդու իրավունքների պաշտպանությունից հազարավոր կիլոմետրերով հեռու երկիր է, հարցականի տակ է դնում քո հեղինակությունը»,–ասաց Շարմազանովը։

Փոխխոսնակը նշեց նաև, որ իրենք շատ դժգոհ են նաև այնտեղ հնչեցված գնահատականներից, որովհետև Լատվիան ԵՄ անդամ երկիր է, և պաշտպանական դիրքորոշումների մեջ գոնե պարտավոր է պահել ԵՄ դիրքորոշումները։ Առնվազն տարակուսելի է, որ հուշագրում, ԼՂ կարգավորման մասին խոսելիս, չի նշվում ինքնորոշման իրավունքի խնդիրը, կարծում է Շարմազանովը։

Լրահոս
0