1471 թվականի Ավետարանը հայ բարերարների շնորհիվ արդեն Մատենադարանինն է

© Sputnik / Asatur YesayantsАрмянская семья из США подарила Евангелие 1471 года Ереванскому Институту древних рукописей "Матенадаран"
Армянская семья из США подарила Евангелие 1471 года Ереванскому Институту древних рукописей Матенадаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ–ից հայ բարերարներ Հռիփսիմե Դադայան–Բարնակյանն ու Հրայր Դադայանը Մատենադարանին են փոխանցել իրենց ընտանիքին պատկանող 1471 թվականի Ավետարանը։ Հռիփսիմե Դադայանն արարողությունից հետո խոսեց իր ապրումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով ձեռագիր մատյանը երկար ճանապարհ անցնելուց հետո հանգրվանեց Մատենադարանում։ «Ես շատ ուրախ ու երջանիկ եմ, որ Ավետարանը արդեն այստեղ է` ապահով վայրում։ Հիմա սիրտս հանգիստ է։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ես ու եղբայրս` Հրանտ Դադայանը, կարողացանք իրականացնել սա։

Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Հայ ընտանիքը «հրաշագործ» Ավետարան է նվիրել Մատենադարանին

Այս արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում:

Ավետարանի պատվիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիելին: Արծաթե կրկնակազմն ավելի ուշ շրջանի է (1753 թ.):

Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում, 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:

Այդ թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված թանկագին այս ձեռագիրը նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:

© Sputnik / Asatur YesayantsՀռիփսիմե Դադայան–Բարանկյան
Հռիփսիմե Դադայան–Բարանկյան - Sputnik Արմենիա
1/6
Հռիփսիմե Դադայան–Բարանկյան
© Sputnik / Asatur Yesayants1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին - Sputnik Արմենիա
2/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
© Sputnik / Asatur Yesayants1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին - Sputnik Արմենիա
3/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
© Sputnik / Asatur Yesayants1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին - Sputnik Արմենիա
4/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
© Sputnik / Asatur Yesayants1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին - Sputnik Արմենիա
5/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
© Sputnik / Asatur Yesayants1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին - Sputnik Արմենիա
6/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
1/6
Հռիփսիմե Դադայան–Բարանկյան
2/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
3/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
4/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
5/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին
6/6
1471թ.–ի Ավետարանը հանձնվեց Մատենադարանին

«Ուրախ եմ, որ անհայտ մեկը կարողացել է պահպանել այս սուրբ գիրքը և նվիրել է մեր ընտանիքին։ Հիանալի է, որ տեսնելով այն` նա հասկացել էր, որ Եղսան` մեր բարեկամուհին, խելացի ու խնայող կին է, որը խնամքով կվերաբերվի գրքին։ Նա խնդրել է գիրքն այնքան ժամանակ պահել, մինչև ինքն ապաքինվի։ Բայց, ցավոք, նա մահացել է», – ասաց Դադայան–Բարնակյանը։ 

Հրայր Դադայանը միանգամից համաձայնել է քրոջ` գիրքը Մատենադարանին հանձնելու որոշման հետ ու նշել, որ դա շատ ճիշտ որոշում է։ Հրայրն այսօր չկարողացավ ներկա գտնվել ձեռագրի հանձման արարողությանը։

«Եղսան մեզ համար շատ կարևոր մարդ է, նա փրկել է մեր ցեղը։ Ինչպես նաև նա պահպանել է Ավետարանն աչքի լույսի պես, ինչպես սեփական երեխային։ Կարծես` նա այդ գրքին ավելի շատ է ուշադրություն դարձրել, քան սեփական երեխաներին», – ասաց բարերարը։ Մատենադարանին Ավետարանը նվիրելու որոշումը կայացվեց, երբ Հռիփսիմե Դադայանն ուսումնասիրեց Վենետիկի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Էջմիածնի թանգարանները, Լոնդոնի գրադարանը, ուր նման արժեքավոր գրքեր են պահպանվում։ «Բայց հասկացա, որ Մատենադարանը ճիշտ այն տեղն է, որտեղ մասնագետները հոգատարությամբ կխնամեն այն»,–ասաց Դադայանը։

Русская версия

Լրահոս
0