«Սևանա լիճ 2017». հայ շախմատիստներն աղյուսակի երկրորդ հատվածում են

© ChessdomШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ շախմատիստները «Սևանա լիճ 2017» միջազգային մրցաշարում առայժմ առաջատար դիրք չեն զբաղեցնում:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Սևանում ընթացող «Սևանա լիճ 2017» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարում (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ) երեք տուրերից հետո 2.5 միավորով առաջատար է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը:

Մրցաշարային աղյուսակ. Մարտին Կրավցիվ (Ուկրաինա)` 2.5 միավոր, Թամիր Նաբաթի (Իսրայել), Իգոր Կովալենկո (Լատվիա), Ամին Բասսեմ (Եգիպտոս)` 2-ական, Դարիուշ Շվերց (Լեհաստան), Մանուէլ Պետրոսյան` 1,5-ական, Տիգրան Հարությունյան, Հովհաննես Գաբուզյան, Հայկ Մարտիրոսյան` 1-ական, Սամվել Տեր-Սահակյան` կես միավոր:

Հուլիսի 13-ին Սևան քաղաքում մեկնարկած մրցաշարը կտևի մինչև հուլիսի 22-ը:

Լրահոս
0