ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Մոսկվայի Նոր Արբատ փողոցում գտնվող 27-հարկանի շենքի 7-րդ հարկում հրդեհ է բռնկել։ Հրդեհի մակերեսը 200 քմ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԻՆ ներկայացուցչին։
Новый Арбат всё ещё тушат. pic.twitter.com/7q1qSs6r7H
— Dmitry Shatohin ॐ (@Shatohin) 18 июля 2017 г.
Հրդեհի մասին ահազանգը Ռուսաստանի ԱԻՆ–ը ստացել է տեղի ժամանակով 10:35–ին։ Հրդեհի բռնկման վայրում աշխատում են փրկարարական ստորաբաժանումներն ու քաղաքի արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Пожар на Новом Арбате вроде удаётся локализовать. Огня стало меньше, зевак больше. pic.twitter.com/qTFr2JqHdT
— Dmitry Shatohin ॐ (@Shatohin) 18 июля 2017 г.
ԱԻՆ–ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ շենքը վերանորոգման փուլում էր։ Հայտնի է, որ 23 մարդ կարողացել է ինքնուրույն են շենքի տարածքը, տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։