Վայրի կենդանիները՝ բիզնեսի խթան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վայրի կենդանիներ ձեռք բերելու մասին օրենքը թերի է, համոզված է բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նա դեմ է կենդանիների մասնավոր հավաքածուներին և կենդանաբանական այգուն, իսկ նույն կենդանաբանական այգում ստեղսծված չեն վայրի կենդանիների կյանքի համար նվազագույն պայմանները։

Մասնագետի կարծիքով՝ անմխիթար և կենդանիների համար տանջալի պայմաններ են նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած երկրների  գրեթե  բոլոր կենդանաբանական այգիներում, բացառությամբ մոսկովյանը, որտեղ դրանք կատարյալ են բոլոր կենդանիների համար։

Արդյո՞ք պարտադիր է ունենալ կենդանաբանական այգի, եթե չկան այն տարրական պայմաններով ապահովվելու միջոցները։ Երեխայի համար կարևոր է կենդանուն տեսնել առողջ և խնամված վիճակում։ Տանջված և ձերբակալված կենդանու հետ շփումը  բացասաբար է ազդում երեխայի հոգեբանության և աշխարհընկալման վրա։

Հենց անտանելի և վայրենի պայմաներում ապրելով  է հաճախ պայմանավորված լինում վայրի կենդանու ագրեսիան։ Նույնիսկ, եթե կենդանին քաղցած չէ, դա դեռ բավարար պայման չէ նրա անվտանգ լինելուն։ Պատահական չէ, որ հաճախ լսում ենք դժբախտ պատահարների մասին, երբ թվում է, թե վարժեցրած կենդանին վնաս է հասցնում  այցելուին։

Լրահոս
0