Լևոն Մնացականյանն ու Անջեյ Կասպերչիկը քննարկել են սահմանային լարվածության խնդիրը

© NKRMILЛевон Мнацаканян и Андрей Касперчик
Левон Мнацаканян и Андрей Касперчик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Մնացականյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հուլիսի 18-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Լրահոս
0