Մխիթարյանի հերթական գեղեցիկ գոլը. ՄՅՈւ–ն կրկին հաղթեց

© The IndependentГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ միջմրցաշրջանային շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց՝ մրցելով «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ: Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլի հեղինակ դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ ընկերական խաղում:

Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում կայացած խաղում մանկունիացիները 2:1 հաշվով հաղթանակ տարան:

Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским Манчестер Юнайтед и голландским Аяксом - Sputnik Արմենիա
Մխիթարյան. «Ուզում եմ հայ երեխաներին սովորեցնել իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը»

Հատկանշական է, որ խաղի հաշիվ բացեցին ՌՍԼ-ի ֆուտբոլիստները. արդեն 20-րդ րոպեին Լուկաս Սիլվան գրավեց մանկունիացիների դարպասն ու առաջ մղեց իր թիմին: Իսկ ՄՅՈւ-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 29-րդ րոպեին՝ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների լավ կոմբինացիայից հետո տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Նշենք, որ ՄՅՈւ-ն ԱՄՆ-ի առաջին ստուգողական խաղում 5:2 հաշվով հաղթել էր «Լոս-Անջելես Գելեքսիին», Մխիթարյանն այդ խաղում ևս դարձել էր գոլի հեղինակ:

Լրահոս
0