Արցախյան բանակը եղել ու մնալու է Արցախում միշտ. Շարմազանովը՝ Չավուշօղլուին

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պահանջել է Լեռնային Ղարաբաղից դուրս հանել հայկական զորքերը։ ՀՀ ԱԺ փոխխոսնակը պատասխանել է թուրք պաշտոնյային։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:

«Մի պետություն, որը բացահայտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել եւ մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով` զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից:

«Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»,- ասել է Շարմազանովը։

Լրահոս
0