Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արցախի նախագահի ընտրություններին ուշադրությամբ հետևում են եռանախագահող երկրները

© Photo : PanARMENIAN Photo / Гарник Исагулян
Гарник Исагулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահի ընտրության օրը Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախում գտնվող «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ կարծում է, որ այս գործընթացը եռանախագահող երկրներին հետաքրքրում է, և իրենք ամբողջ ուշադրությամբ հետևում են դրան։
Գառնիկ Իսագուլյան

«Անկախ նրանից, ընդունում են իրենք Արցախի անկախությունը, թե ոչ, բայց փաստը, որ եռանախագահող երկրների ներկայացուցիչները տարածաշրջան այցի ընթացքում, անպայման, հանդիպում են Արցախի թե՛ նախագահի, թե՛ ԱԺ նախագահի, թե՛ մնացած կառույցների ղեկավարների հետ, ՛ ցույց է տալիս, որ իրենք կարևորություն տալիս են»,–ասել է Իսագուլյանը։

Իսագուլյանի կարծիքով` վերջին ժամանակներում Արցախի ճանաչման գործընթացում ևս շարժ կա, դա երևում է վերջին շրջանի հայտարարություններից։  Բոլորն են ընդունում, որ ինքնորոշման իրավունքն ամենակարևորն է։

Լրահոս
0