Հովհաննիսյան. «Ադրբեջանցի մայրերին փորձում են համոզել, որ հայերը դուխ չունեն»

© Photo : RazmInfo / Арцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անհրաժեշտ պահերին մենք կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը. Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիս — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենային։ Ըստ նրա` ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո, հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին:

«Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել. որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն: Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս, անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած, ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների, որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն»,- գրել է Հովհաննիսյանը։

Նա վստահեցրել է` անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը:

«Փաստաթղթավորումն էլ կլինի այդ արդյունավետության արձագանքները»,- եզրափակել է ՊՆ մամուլի խոսնակը:

Լրահոս
0