00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Հայաստանի «Երազողներին» արգելել մորուք պահել ու կիթառ նվագել

© Sputnik / Ani LiparityanПоказ фильма "Мечтатели", который ровно 50 лет считался исчезнувшим
Показ фильма Мечтатели, который ровно 50 лет считался исчезнувшим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երազողները» հայկական ֆիլմն ուղիղ 48 տարի կորած էր համարվում։ 1969 թվականին նկարահանված ֆիլմն առաջին ցուցադրությունից հետո առեղծվածային կերպով անհետացել էր արխիվներից։ Այս տարվա հուլիսի 9-ին համացանցում հրապարակվեց գրեթե կես դար կորած համարվող ֆիլմը:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ռեժիսոր Անատոլի Մոկացյանը՝ The Beatles հայտնի ռոք խմբի ստեղծագործություններով ոգեշնչված, որոշեց Սևանա լճի ափերով ճանապարհորդող հայկական ռոք խմբի մասին ֆիլմ նկարահանել։ Արվեստի աշխատողների տանը կայացած առաջին ցուցադրությունից հետո «Երազողները» ֆիլմը կորավ:

Եվ ահա հայկական հեռուստատեսության «Երևան» կինոմիավորման նկարահանած ֆիլմն օրեր առաջ հայտնվեց համացանցում։

Մի քիչ պատմություն

1966-ին երաժշտասերներն առաջին անգամ գնեցին «Երազողները» խմբի համերգի տոմսերը: Մենահամերգը Կոմպոզիտորների տան դահլիճում էր: Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (վերջինին փոխարինեց Արմեն Զաքարյանը)՝ ոգեշնչված լիվերպուլյան աշխարհահռչակ քառյակից, 1965-ին ստեղծեցին իրենց խումբը:

Սկզբում նրանք ելույթ էին ունենում Պոլիտեխնիկում, երգում տարբեր միջոցառումների ժամանակ: Շատերը հանրահայտ «Բիթլզ» խմբի երգերն առաջին անգամ լսում էին հենց նրանց կատարմամբ:

© Sputnik / Ani Liparityan«Երազողները»
Показ фильма Мечтатели, который ровно 50 лет считался исчезнувшим - Sputnik Արմենիա
«Երազողները»

«Երազողներից» մեկը` Հրայր Կոտոյանն այս տարվա հուլիսի 9-ին Youtube —ի իր ալիքում տեղադրեց 1969 թվականին նկարահանված սև-սպիտակ ֆիլմը։

«Տղաները պեղել-գտել են 1969 թվականից Հայկական պետական հեռուստառադիոյի դարակներում դրված մեր երաժշտական ֆիլմը։ Այն ժամանակ ցուցադրությունն արգելած ղեկավարության կարծիքով` «… երազողները պետք է խոպան մեկնեն ու այնտեղ քրտնաջան աշխատեն, ոչ թե մազերը երկարացնեն ու կիթառ նվագեն…»: 48 տարի է անցել։ Անհավատալի է…», —տեսանյութի տակ գրել է Կոտոյանը։

Սևանում ավտոմեքենաներ և գեղեցիկ աղջիկներ չկային

Այսօր՝ հուլիսի 19-ին, ֆիլմը ցուցադրվեց նաև լրագրողների համար: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը դիտումից հետո լրագրողներին ն ներկայացրեց, թե ինչպես են նկարահանել ֆիլմը։

«Ըստ սցենարի, մենք պետք է Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ կանգնեցնեինք: Բայց այն տարիներին շատ քիչ մեքենաներ էին անցնում: Խնդրեցինք պետավտոտեսուչներին, որ մեքենաները կանգնեցնեն, մի տեղ հավաքեն, հետո միանգամից բաց թողնեն, որ հոսքի տպավորություն ստեղծվի», — ասաց Սարգսյանը։

Պարզվեց, որ Սևանում գեղեցիկ աղջիկ գտնելն էլ է անհնար, ֆիլմի հեղինակները ստիպված եղան գեղեցիկ կազմվածքով աղջիկներ բերել Երևանից։

«Ֆիլմը մենք մի անգամ ենք տեսել Արվեստի աշխատողների տանը։ Այսօր այնտեղ անհասկանալի խանութներ են գործում։ Դրանից հետո մեզ ասացին, որ ֆիլմը կորցրել են։ Ֆիլմը գտնելուց հետո հասկացանք, թե որքան գեղեցիկ ենք գործիքավորել հայկական երգերը, հատկապես զգուշորեն էինք մշակել Կոմիտասի ստեղծագործություններն», — նշեց Սարգսյանը։

© Sputnik / Ani LiparityanԿոմպոզիտոր, դիրիժոր, «Երազողներ» ռոք-խմբի անդամ Երվանդ Երզնկյանն ու Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, «Երազողներ» ռոք-խմբի անդամ Զավեն Սարգսյանը
Показ фильма Мечтатели, который ровно 50 лет считался исчезнувшим. Ерванд Ерзнкян и Завен Саркисян - Sputnik Արմենիա
Կոմպոզիտոր, դիրիժոր, «Երազողներ» ռոք-խմբի անդամ Երվանդ Երզնկյանն ու Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, «Երազողներ» ռոք-խմբի անդամ Զավեն Սարգսյանը

Կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ պետական նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանն էլ մանրամասներ պատմեց խմբի մասին:

«Հետաքրքիր ժամանակներ էին։ Մենք առաջինն էինք, որ հայ հասարակությանը պատմեցինք The Beatles խմբի մասին` հայտնի հիթերը կատարելով նրանց ոճում։ Սակայն մենք հասկացանք, որ դա մերը չէ։ Որոշեցինք հայկական երաժշտություն մշակել, հատկապես՝ Կոմիտասի ստեղծագործությունները։ Եթե դուք նկատեցիք, մենք բոլորս լուրջ էինք, չենք ժպտում։ Միայն մեր կիթառահար Հակոբն էր փոքր-ինչ անկաշկանդ և ազատ էր զգում տեսախցիկի դիմաց», — ավելացրեց երաժիշտը։

Գրեթե կես դար կորած, իսկ այժմ արդեն գտնված ու թվայնացված ֆիլմն այսօր հասանելի է բոլորին:

Լրահոս
0