Առաջիկա օրերին շատ շոգ է լինելու. խուսափեք ցերեկային արևի ճառագայթներից

© Sputnik / Asatur YesayantsЖара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը ևս բարձր է. խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՄ մամուլի ծառայությունից:

Жара в Ереване - Sputnik Արմենիա
Զգուշանալ է պետք. օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում ևս կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս
0