Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

© Photo : official site of the President of RA / Президенты Армении и Нагорно-карабахской Республики Серж Саргсян и Бако Саакян
Президенты Армении и Нагорно-карабахской Республики Серж Саргсян и Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը»,- նշել է Սարգսյանը:

Աշոտ Ղուլյան. տարբերություն չկա` թեկնածուն պարտվել է, թե հաղթել, հաղթել ենք բոլորս - Sputnik Արմենիա
Աշոտ Ղուլյան. «Տարբերություն չկա` թեկնածուն պարտվել է, թե հաղթել. հաղթել ենք բոլորս»

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Բակո Սահակյանը շարունակելու է իր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն ընդհանուր առաջընթացի և բարօրության:

«Խաղաղասեր և հերոսական մեր ժողովրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,- եզրափակել է ՀՀ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ այսօր` հուլիսի 19-ին, Արցախի խորհրդարանը երկրի ղեկավարի ընտրություն իրականացրեց։ Արցախի նախագահի ընտրությունը կայացավ փակ գաղտնի քվեարկությամբ։ Նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը, որոնցից 28-ը քվեարկեցին գործող նախագահ Բակո Սահակյանի, 4-ը` «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին։ Նոր նախագահը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։

2017 թվականի սահմանադրության համաձայն` Արցախն անցում է կատարել կառավարման նախագահական ձևի, և այսուհետև երկիրը կղեկավարի նախագահը, որին 5 տարի ժամկետով կընտրի ժողովուրդը։ Նույն մարդը կարող է պաշտոնավորել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Լրահոս
0