Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վնասի Արցախի անվտանգությունը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի կառավարության խոսնակ Արտակ Բեգլարյանի կարծիքով` Արցախի համար այսօր ամենակարևորն առանց ցնցումների կառավարման նոր համակարգին անցնելն է: Sputnik Արմենիան Բեգլարյանի հետ զրուցել է նրա անձնական կյանքի, հաջողությունների և Արցախի քաղաքական իրադրության մասին։

Բեգլարյանի կարծիքով` քաղաքական գործընթացները պետք է նպաստեն անվտանգության համակարգի բարելավմանը: Կարևորը կուռ համակարգված իշխանությունն է:

Երբ պետությունը հենված է լինում քաղաքական անձանց և ոչ թե համակարգի վրա, վտանգը մեծ է:

«Ոչ ոք չի կարող երաշխավորել և համոզված լինել, որ ամեն անգամ նախագահական արդյունավետ թիմ է աշխատելու»,- ասում է Բեգլարյանը:

«Հայկական PR ասոցիացիան» արդեն 2-րդ տարին է` դիտարկում է հայաստանյան PR և տեղեկատվական ոլորտները՝ առանձնացնելով այդ ոլորտներում լավագույնս իրենց դրսևորած կազմակերպություններին և անհատներին:

Գրագետ ու հրապարակային աշխատանքի համար հատուկ մրցանակի է արժանացել նաև Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

Արտակը 4 տարեկանում կորցրել է Արցախյան պատերազմին մասնակցող հորը, 6 տարեկանում ականի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը: Բայդ դա չի խանգարել, որ նա հասնի իր երազանքին:

Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Դիանա Հարությունյանը:

Լրահոս
0