Արցախ այցելելու համար բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

© Livejournal/MARTYSHIN / Александр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հրապարակվել է Լապշինի ֆեյսբուքյան էջում։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»:

«Դատավճիռը` երեք տարի»,- նշված է Լապշիի ֆեյսբուքյան էջում։

Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում, այնուհետև Ադրբեջանի դիմումի համաձայն`նրան տեղափոխել էին Բաքու:

Լապշինին ազատազրկել են Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Լրահոս
0