Արցախցիները խոսում են երկրի նախագահի ընտրության մասին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկ Արցախի խորհրդարանն ընտրեց Արցախի Հանրապետության անցումային փուլի նախագահին։ Sputnik Արմենիան Ստեփանակերտում զրուցել է հասարակ քաղաքացիների հետ և ճշտել, թե նրանք ուզում էին, որ նախագահի պաշտոնը կրկին զբաղեցնի Բակո Սահակյանը։։

Հուլիսի 19-ին Արցախի խորհրդարանն ընտրեց երկրի ղեկավարին։ Ընտրությունը կայացավ գաղտնի քվեարկությամբ։ Նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը, որոնցից 28-ը քվեարկեցին գործող նախագահ Բակո Սահակյանի, 4-ը` «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին։ Նոր նախագահը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։

2017 թվականի սահմանադրության համաձայն` Արցախն անցում է կատարել կառավարման նախագահական ձևի, և այսուհետև երկիրը կղեկավարի նախագահը, որին 5 տարի ժամկետով կընտրի ժողովուրդը։ Նույն մարդը կարող է պաշտոնավորել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Լրահոս
0