00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական շահերը ստիպում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարություն պահպանել

© Sputnik / Nelli DanielyanАндраник Мигранян
Андраник Мигранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային քաղաքական շահերը ստիպում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռություն պահպանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը` վերլուծելով ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ղարաբաղա–ադրբեջանական սահմանը վերջին մեկ տարում նկատելի բարելավվել է։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուսաստանաբնակ հայ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը, ով օրերս է վերադարձել ԼՂ–ից և այցելել է սահմանագիծ։

Սերժ Սարգսյան. Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր»

«Իհարկե, 2016թ.-ի պատերազմի և դանից առաջ եղած վիճակի համեմատ, էլ չեմ ասում ավելի վաղ շրջանի հետ համեմատած, երբ ես եղել եմ Մարտակերտի և Հադրութի շրջանների սահմանագծում, բարելավումն ակնառու է։ Նկատելի կերպով սահմանի ամրացման լայնածավալ աշխատանքներ են տարվում, ինժեներական կառուցվածքներ են ստեղծվում։ Շատ բան է արվել, որ գուցե լավ կլիներ մեկ տարի առաջ արված լիներ, բայց, իհարկե, ապրիլյան պատերազմը բոլորին զգաստացրեց, շատ բաներ նոր լույսի ներքո երևացին, ակնհայտ դարձան թերությունները»,– ասաց Միհրանյանը։

Արցախ վերջին այցելության ընթացքում քաղաքագետն արձանագրել է նաև, որ Արցախի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը լուրջ եզրակացություններ են արել ապրիլյան քառօրյա պատերազմի դասերից և այսօր հստակ գիտեն` ինչ է պետք անել, որ այն չկրկնվի։

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման և, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների քայլերին, Անդրանիկ Միհրանյանը կարծիք հայտնեց, որ նրանք ոչ միայն պատշաճ ճնշում չեն գործադրում Բաքվի վրա, այլև երբեք տարածաշրջան զենք չմատակարարելու հարց չեն բարձրացնում։ Ըստ Միհրանյանի, պատճառն այն է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը տարածաշրջանում ունի իր շահը։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին մատակարարվող զենքին, քաղաքագետը հակված է մտածելու, որ ապրիլյան պատերազմից հետո գերտերությունների, այդ թվում նաև` ՌԴ–ի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանին մատակարարվող զենքի մեծ քանակության արդյունքում հակամարտ կողմերի միջև անհավասարակշռություն է առաջացել։ Անհրաժեշտություն առաջացավ հավասարակշռություն հաստատելու։

«Դրանից հետո արդեն իրականացվեց համարժեք զենքի մատակարարում նաև Հայաստանին։ Իհարկե, այն հույսով, որ Հայաստանն ի վերջո ՀԱՊԿ անդամ երկիր է, և ՌԴ գլխավոր շտաբն ու ՀԱՊԿ ղեկավարությունը վերահսկում են, որպեսզի նման անհավասարակշռություն տարածաշրջանում այլևս չլինի»,–ասաց Միհրանյանը։

Իսկ ինչ վերաբերում է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությանն ու ԼՂՀ անկախության ճանաչմանը, Անդրանիկ Միհրանյանը համոզված է` դա զուտ աշխարհաքաղաքական հարց է, որը հազիվ թե շուտափույթ լուծում ստանա։

Լրահոս
0