00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտեմ Ասատրյանը զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը

© PresidentСерж Саргсян и Артем Асатрян
Серж Саргсян и Артем Асатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին՝ անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործման, առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը նշել է նաև, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը:

Sputnik Արմենիային բացառիկ հարցազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախանշել է սոցիալական խնդրների լուծման ուղիները - Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագացնել աշխատանքներն աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ:

Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մոտեցումները, որի հիմքում ընկած է ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումն ու սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի զեկույցը ներառել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձևավորվող նոր համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ և գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ:

Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ասատրյանը նշել է, որ մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ:

Նախարարը զեկուցել է նաև, որ ներկայումս հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրական իրավիճակի դրական միտումների պահպանման և բացասական միտումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման ուղղությամբ՝ ի կատարումն անցյալ տարեվերջին Հանրապետության նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տրված հանձնարարականի:

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում:

Լրահոս
0