Հենրիխ Մխիթարյանը փշաքաղվում է Սթինգի երգից

© REUTERSГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է իր երկրպագուներին Սթինգի հայտնի երգի բառերն իր պատվին փոխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչն է ստիպում իրեն փշաքաղվել: Այս մասին նախ խոսել է espnfc.com-ի հետ զրույցում։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Փորձում եմ միշտ բարձր պահել Հայաստանի անունը»

28-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ դա Սթինգի «Englishman in New York»-ի ադապտացիան է, որը մանչեսթերցիների երկրպագուները նվիրել են իրեն:

«Սթինգի երգը լսել էի դեռ իմ երգը ստեղծվելուց առաջ: Շատ շնորհակալ եմ երկրպագուներին այսպիսի երգ ստեղծելու համար: Ինձ համար շատ հաճելի է ամեն անգամ լսել այն: Դա ինձ ստիպում է փշաքաղվել, շատ տպավորված եմ»,- նշել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ սիրում է Սթինգի երգերը։

«Կարող եմ միայն շնորհակալ լինել, որ այդպիսի երգ ունեմ»,- ասել է նա։

Լրահոս
0