Առաքված է Երևանից. Հայ դիզայներները Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել

© AFP 2023 / ANGELA WEISSКим Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ամերիկահայ հեռուսատաստղ Քիմ Քարդաշյանը հայկական արտադրության կոշիկներ է նվեր ստացել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հայ դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել: Երկրպագուներն այս մասին իմացել են Քիմ Քարդաշյանի Instagram–ի էջից, որտեղ նա տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը ցուցադրել է նվերն ու գրությունը թողել.

«Այս կոշիկները հիասքանչ են: Այսօր փոստով դրանք նվեր ստացա հայ դիզայներներից: Հրաշալի են: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հագնելու»:

 

Քարդաշյանը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում` համարձակ հագնվելու պատճառով։ Հուլիսին հեռուստաաստղը կրկին մամուլի էջերին էր` իր խիստ թափանցիկ զգեստի պատճառով։

Լրահոս
0