Այսօր ջերմաստիճանը կհասնի 40-ի. զգուշացեք արևի տակ մնալուց

© Sputnik / Asatur Yesayants / Жара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգում է սաստիկ շոգի, բարձր ճառագայթման և հրդեհավտանգ իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով, հայտնում է ԱԻՆ-ը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի  38-40, երեկոյան՝ 36-37 աստիճան տաքություն։

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•       Օդի առավելագույն ջերմաստիճան`          39.80C (2000 թ.),

•       Օդի նվազագույն ջերմաստիճան`              13.00C (1969 թ.),

•       Օդի միջին օրական ջերմաստիճան`          27.00C։

Լրահոս
0