Ադրբեջանական ծագումով հայտնի երգչուհի Գուգուշը ելույթ կունենա Երևանում

© hildagoogoosh1Певица Гугуш
Певица Гугуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական ծագումով, բայց Իրանում ծնված հայտնի երգչուհի և դերասանուհի Գուգուշը պատրաստվում է Երևանում մենահամերգ ունենալ:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երգչուհի Գուգուշը (իսկական անունը՝ Ֆաիգե Աթեշին) օգոստոսի 31-ին ելույթ կունենա Երևանում։ Այս մասին երգչուհին նշել է Ինստագրամի իր էջում:

#googooshconcert #finally #historyinthemaking #armenia #yerevan #staytuned

Публикация от Googoosh (@googooshofficial) Июл 19 2017 в 4:14 PDT

Գուգուշը երգում է պարսկերեն, ադրբեջաներեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն:

 

Հայրենի Իրանում նա մեծ ժողովրդականություն է վայելում, բայց Իսլամական հեղափոխությունից հետո՝ 1979 թվականին, նրան արգելել են ելույթ ունենալ Իրանում։ 2000 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ Նրա ամուսինը հայ է։

Գուգուշի անունը ներառված է Բաքվի «սև ցուցակում»։

Լրահոս
0