00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Երևանին ու Թեհրանին ուզում են կռվացնել

© Sputnik / Aram NersesyanВардан Восканян и Ехсан Ушманд
Вардан Восканян и Ехсан Ушманд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեհրանի և Երևանի հակառակորդների փորձերը` վնասել երկկողմանի հարաբերություններին, ապարդյուն են, կարծում է Էհսան Հուշմանդը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի հարաբերութուններն իրենց մեջ ներառում են ոչ միայն հասարակական և քաղաքական բաղադրիչ, այլ նաև ռազմավարական, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, իրանցի Էսհան Հուշմանդը։

«Հայ–իրանական հարաբերություններն ունեն հասարակական, մշակութային, քաղաքական և ռազմավարական բաղադրիչ։ Հաշվի առնելով այս ամենը` իրանական պետությունն ու ժողովուրդն իրեն միշտ Հայաստանի կողքին է տեսնում», – ասաց Հուշմանդը։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Իրանը ջանք չի խնայի Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում

Նրա խոսքով` վերջին 25 տարիների ընթացքում հայ–իրանական հարաբերություններն օրեցօր զարգանում են։ Նա նշեց, որ իրանական ԶԼՄ–երում անընդհատ աճում է Հայաստանի մասին հրապարակումների թիվը։

Հուշմանդը հատուկ ուշադրություն դարձրեց, որ երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը ազդել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների քանակի ավելացման վրա։

Ընդ որում` փորձագետը կարծում է, որ երկկողմանի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է, մեծ չօգտագործված ներուժ կա։

«Եթե Հայաստան – Իրան երկաթգծի ծրագիրը և իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման նախագիծն ավելի իրատեսական դառնա, և Հայաստանը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ապա երկկողմանի հարաբերութունները ոչ միայն կընդլայնվեն, այլ նաև կազդեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման վրա», – ասաց Հուշմանդը։

Փորձագետն ուշադրություն դարձրեց, որ Հայաստանի և Իրանի «թշնամիները» քայլեր են ձեռնարկում հայ-իրանական հարաբերություններին վնասելու համար։ Իրանի տարածաշրջանային մրցակիցները, նրա խոսքով, դժգոհ են Երևանի ու Թեհրանի համագործակցությունից, սակայն դա չի խանգարի երկկողմանի հարաբերությունների զարգացմանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր հերթին նշեց, որ այդ երկու ծրագրերի իրականացումը ոչ միայն կօգնի դուրս գալ շրջափակումից, այլև լուծել անվտանգության հարցերը։

Նրա խոսքով` եթե Իրանը խոշոր նախագծեր ունենա Հայաստանում, ապա այն պատրաստ կլինի աջակցել երկրի անվտանգությանն` առաջին հերթին իր սեփական շահերից ելնելով։

Լրահոս
0