Բժիշկներ ու դեղորայք` Երևանից Ստեփանակերտ

© YEREVAN / Прибывшие из Еревана врачи оказали медицинские услуги в медицинских учреждениях Степанакерта
Прибывшие из Еревана врачи оказали медицинские услуги в медицинских учреждениях Степанакерта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանից Ստեփանակերտ մեկնած բժիշկ-մասնագետները տեղերում կազմակերպել են 275 հիվանդների անվճար հետազոտություն և խորհրդատվություններ, նաև իրականացրել են 8 անհրաժեշտ վիրահատական միջամտություններ:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտ էին այցելել Երևանի բուժհաստատությունների անվանի բժիշկներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Делегация Ереванского Медицинского Университета в Степанакерте - Sputnik Արմենիա
Բժշկական «դեսանտը» հասավ Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, գլխավոր մաշկաբան Կարեն Բաբայանը, գլխավոր օնկոլոգ-քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը և մի շարք այլ բժիշկ-մասնագետներ տեղերում կազմակերպել են 275 հիվանդների անվճար հետազոտություն և խորհրդատվություններ, նաև իրականացրել են 8 անհրաժեշտ վիրահատական միջամտություններ:

Պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն ու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն են փոխանցել Երևանից բերված 50 անվանում անհրաժեշտ դեղորայքն ու բժշկական պարագաները:

Լրահոս
0