Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան

© Sputnik / Алексей Куденко /  / Անցնել մեդիապահոցГражданин Армении Грачья Арутюнян
Гражданин Армении Грачья Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրաչյա Հարությունյանին երեկ արտահանձնել են Հայաստանին։ Նա կշարունակի պատիժը կրել հայրենիքում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Гражданин Армении Грачья Арутюнян - Sputnik Արմենիա
Հրաչյա Հարությունյանն իր պատիժը կշարունակի կրել Հայաստանում

Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:

Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով և ազատազրկման է դատապարտվել 6 տարի, 9 ամիս ժամկետով:

Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում էր ընդունել դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 4-ին:

Լրահոս
0