Հայկական ԱԱԾ–ն ու վրացական ԱԳՆ–ն խորացնում են համագործակցությունը

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Грузии
Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի արտաքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության դեպարտամենտն ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի բաժանմունքը խորացնում են երկկողմանի համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Պաշտոնական այցով Երևանում է գտնվում Վրաստանի արտաքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Դաթո Նիկոլեիշվիլին, հայտնում է վրացական PrimeTime լրատվական գործակալությունը։

«Այցի շրջանակում Նիկոլեիշվիլին հանդիպեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալի, շտաբի պետի, գնդապետ Վալերի Արտալյանի և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի խորհրդականի, արտաքին կապերի բաժնի վարիչ Արթուր Նալբանդյանի հետ»,– հայտնում է պարբերականը։

Զրույցի ընթացքում Նիկոլեիշվիլին ներկայացրեց բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին շրջանում սահմանապահ ոստիկանության դեպարտամենտում։ Հայկական կողմն իր հերթին ներկայացրեց սեփական գերատեսչության գործունեությունը։

Կողմերը ստորագրեցին համաձայնագիր «Վրաստանի ԱԳՆ–ի սահմանապահ ոստիկանության և Հայաստանի ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի միջև համատեղ միջոցառումերի անցկացման» մասին։

Русская версия

Լրահոս
0