Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ԵՆԹԱՏԵՔՍՏ. Պետական Գանձարանի բաց դռները

© Sputnik / Asatur Yesayants / Ваге Аракелян в гостях у радио Sputnik Армения
Ваге Аракелян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային պահուստի` թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ հուլիսի 19-ից մինչև դեկտեմբերի 14-ը կցուցադրվեն Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:
ԵՆԹԱՏԵՔՍՏ. Պետական Գանձարանի բաց դռները

«Ենթատեքստ» հաղորդաշարի հյուրը պատմել է գանձերը հանրությանը հասանելի դարձնելու կառավարության գործելաոճի և այն մասին, թե պատմամշակութային արժեք ներկայացնող իրերը երբ ու ինչ ճանապարհով են հայտնվում գանձարանի պահուստներում: 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը վերջին մեկ տարվա ընթացքում որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճ՝ հանրությանը մասնակից դարձնելով իր բոլոր նախաձեռնություններին: 

Sputnik Արմենիայի «Ենթատեքստ» հաղորդաշարի հյուրն է գործակալության պետ Վահե Առաքելյանը։ Նրա խոսքով` գանձերի թանգարանային ցուցադրությունները կունենան փուլային բնույթ: Գանձարանի աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում նախատեսվում է ստեղծել, այսպես կոչված, «Թանգարանային անկյուն», որտեղ պարբերաբար կցուցադրվեն գեղարվեստական բարձր արժեք ունեցող իրեր: 

Հիշեցնենք նաև, որ 2016թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել նաև ցուցադրություններ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ենթատեքստ» հաղորդումը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM 106.0):

Հաղորդաշարի հեղինակը Լուսինե Մկրտչյանն է։


Լրահոս
0