Հակառակորդը գնդակոծել է Բարեկամավանը

© Sputnik / Laura Sarksiyan Приграничное село Барекамаван
Приграничное село Барекамаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկ երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղն ու դիրքերը:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի —Sputnik. Հուլիսի 21-ին, ժամը 23:00-01:00 ընկած ժամանակահատվածում ադրեբաջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքաելյանը:

«Երկու ժամ շարունակ, ընդմիջումներով, գնդակոծել են: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան: Վնասվել է գյուղացիներից մեկի տան տանիքը միայն»,-մեզ հետ զրույցում ասաց համայնքապետը՝ հավելելով, որ գյուղում խուճապ չկա, կրակահերթի դադրից հետո մարդիկ հանգիստ քնել են, իսկ այսօր արդեն անցել են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներին:

Ջոնիկ Միքաելյանի խոսքով՝ հակառակորդը կրակել է «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից:

 

Լրահոս
0