Լավագույն մարզական ընտանիքները տոնելու առիթ ունեին

© Пресс-служба президента РА / Серж Саргсян присутствовал на финале конкурса "Самая спортивная семья"
Серж Саргсян присутствовал на финале конкурса Самая спортивная семья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդեն 14-րդ անգամ Ծաղկաձորում անցկացվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: Հանրապետության նախագահը շնորհավորեց մրցույթի հաղթողներին, հանձնեց վկայագրեր, դրամական պարգևներ, հուշանվերներ, նաև գավաթներ:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Ստաս Նազարյանը սիրեց սպորտն ու անձնվիրաբար նվիրվեց դրան, անկախ այն հանգամանքից, որ սպորտային հաջողությունները պետք է գրանցեր մեկ ոտքով: Նազարյանը հաշմանդամություն ստացավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո սկսեց սպորտով զբաղվել, որ և՛ բազուկներն ամուր լինեն, և՛ միտքն ու ուժը: Ստասը սկզբում զբաղվեց լեռնադահուկային, հետո առագաստանավային սպորտով: Նա մի քանի անգամ մասնակցեց նաև պարալիմպիկ խաղերին: Հիմա էլ փորձում է անվասայլակային վազքը:

Արդեն չորս տարի է, ինչ նա իր ընտանիքի հետ մասնակցում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին:

© Пресс-служба президента РА / «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները - Sputnik Արմենիա
1/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
© Sputnik / Gohar Sargsyan / «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները - Sputnik Արմենիա
2/10

3/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
© Photo : press office of the President of RA / Серж Саргсян присутствовал на финале конкурса "Самая спортивная семья"
Серж Саргсян присутствовал на финале конкурса Самая спортивная семья - Sputnik Արմենիա
4/10
Серж Саргсян присутствовал на финале конкурса "Самая спортивная семья"
© Пресс-служба президента РА / «Լավագույն մարզական ընտանիք - 2017»
«Լավագույն մարզական ընտանիք - 2017» - Sputnik Արմենիա
5/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»
© Пресс-служба президента РА / ՀՀ նախագահը պարգևատրում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի հաղթողներին
ՀՀ նախագահը պարգևատրում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի հաղթողներին - Sputnik Արմենիա
6/10
ՀՀ նախագահը պարգևատրում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի հաղթողներին
© Пресс-служба президента РА / ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից հաշմանդամություն ունեցողներին
ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից հաշմանդամություն ունեցողներին - Sputnik Արմենիա
7/10
ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից հաշմանդամություն ունեցողներին
© Пресс-служба президента РА / ՀՀ նախագահի ելույթը «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի ժամանակ
ՀՀ նախագահի ելույթը «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի ժամանակ - Sputnik Արմենիա
8/10
ՀՀ նախագահի ելույթը «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի ժամանակ
© Пресс-служба президента РА / ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի մասնակիցներին
ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի մասնակիցներին - Sputnik Արմենիա
9/10
ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի մասնակիցներին
© Photo : press office of the President of RA / ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ «Լավագույն մարզական ընտանիք-2017-ի» ժամանակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ «Լավագույն մարզական ընտանիք-2017-ի» ժամանակ - Sputnik Արմենիա
10/10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ «Լավագույն մարզական ընտանիք-2017-ի» ժամանակ
1/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
2/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
3/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից ընտանիքները
4/10
Серж Саргсян присутствовал на финале конкурса "Самая спортивная семья"
5/10
«Լավագույն մարզական ընտանիք - 2017»
6/10
ՀՀ նախագահը պարգևատրում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի հաղթողներին
7/10
ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք - 2017»-ի մասնակից հաշմանդամություն ունեցողներին
8/10
ՀՀ նախագահի ելույթը «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի ժամանակ
9/10
ՀՀ նախագահը ողջունում է «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի մասնակիցներին
10/10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ «Լավագույն մարզական ընտանիք-2017-ի» ժամանակ

«Այս անգամ վեց սպորտաձևից հինգում հաղթող ճանաչվեցինք: Կարևոր միջոցառում է մեզ համար, հավասարաչափ շփվում ու ընկերանում ենք բոլորի հետ»,-պատմեց Նազարյանը:

Олимпийского чемпиона Артура Алексаняна и вице-чемпиона Миграна Арутюняна встретили в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Մարզական Հայաստան-2016. հաղթանակների ու հույսերի տարի

Երևանի թիմից էլ ներկա էր ամենաշատ թվով երեխա ունեցող ընտանիքը: Ծնողների հետ հինգ զավակները պայքարեցին ու հաղթեցին բասկետբոլի մրցումներում: Ընտանիքի հայրը՝ Հայկ Բալյանը, պատմեց, որ 2013 թվականին հաղթող ճանաչվելուց երկու տարի անց ընտանիքին նախագահ Սերժ Սարգսյանը չորս սենյականոց բնակարան է նվիրել:

«Մրցումն ավարտվում է, կրկին ամբողջ տարին պատրաստվում ենք: Ես դպրոցում եմ աշխատում, երեխաներին մարզելուց ես էլ եմ մարզվում ու պատրաստվում մրցմանը, մեծ պատիվ է մեզ համար, սպորտի մեջ մենք մեզ զգում ենք ոչ թե ծերացած, այլ հաղթանակի ձգտող մարդիկ»,-ասաց նա:

«Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով, 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և ՀՀ 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք: Եզրափակիչ փուլ է անցել 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

«Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում, պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ, մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Արդեն վեցերորդ անգամ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի թիմը: Երկրորդ տեղում հայտնվեցին Կոտայքի, իսկ երրորդում՝ Շիրակի թիմերը: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվեցին 500-հազարական, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամներով:

Լրահոս
0