Անդրանիկ Միհրանյանը Sputnik Արմենիայում հանդիպեց իր մանկության կուռքին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան հերթական այցելության ժամանակ իրականացավ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի երազանքը։

Օրերս, երբ քաղաքագետի հետ քննարկվում էր Sputnik Արմենիայի հարթակում լրագրողների հետ հանդիպման օրն ու ժամը, անսպասելիորեն շոշափվեց ֆուտբոլի թեման։ Խոսակցությունը Չեմպիոնների Լիգայում հայկական ակումբի խաղի մասին էր։ Իմանալով, որ խաղը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում՝ Անդրակին Միհրանյանը պատմեց իր երևանյան անցյալի հիշողություններից։

Նրա խոսքով՝ 60-ականների նա կարող էր չուտել, չխմել, չքնել, բայց չէր կարող Հովիվյանի մասնակցությամբ խաղ բաց թողնել։ Այդ տարիներին մարզադաշտը միշտ լեցուն էր, և ապագա հասարակական գործիչը փորձում էր առանց տոմսի անցնել՝ շրջանցելով խիստ ստուգողներին։

«Սարգիս Հովիվյանը մեր սերնդի կուռքն է։ Հիշում եմ՝ Երևանում բրազիլացիների հետ ընկերական խաղի ժամանակ նա հակառակորդի թիմի կեսին մատների վրա խաղացրեց ու գոլ խփեց։ Մինչև հիմա երազում եմ ծանոթանալ նրա հետ», — ասաց Միհրանյանը։

Sputnik Արմենիան անակնկալ պատրաստեց քաղաքագետի համար։ Տեղեկատրվական գործակալության և ռադիոյի գրասենյակ էր հրավիրվել լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը և համբերատար սպասում էր մոսկվացի հայրենակցի մամուլի ասուլիսի ավարտին։ Անվանի մարզիկն ասաց, որ ուշադիր հետևում է Միհրանյանի ելույթներին և հպարտ է, որ հնարավորություն ստացավ անձամբ ծանոթանալ նրա հետ։

Միհարնյան ու Հովիվյանը գրկախառնվեցին, հիշեցին անցյալի ֆուտբոլային խաղերն ու քննարկեցին ներկայիս ֆուտբոլային կյանքը։

 

Լրահոս
0