00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդիկ երեխային հիացրել են հայաստանյան կովերը, նրա ծնողներին` Սևանն ու Դիլիջանը

Բաժանորդագրվել
Հայաստանի բնությունը կարող է դառնալ զբոսաշրջության աճի կարևոր խթան, եթե միայն այն ճիշտ մատուցվի ու ներկայացվի պոտենցիալ զբոսաշրջիկին։ Մինչ պատկան կառույցներն այս ուղղությամբ ծրագրեր են մշակում, զբոսաշրջիկներին արդեն համացացում փնտրում են Հայաստանի տեսարժան վայրերը։

Չարենցի կամարի այցելուներին այստեղ է բերում Արարատ լեռան ու Արարտյան դաշտի գեղեցիկ տեսարանը, բայց Հնդկաստանից ժամանած փոքրիկ զբոսաշրջիկ Ռամին ավելի շատ հետաքրքրել էին դաշտում արածող կովերը։

Մինչ նրա ծնողները հիանում էին Արարատով, Ռամը նրանց ուշադրությունն ուղղում էր կենդանիների վրա։

Հնդկաստանցի Ռիեր Աբրահամի ընտանիքն արդեն 5-րդ օրն է Հայաստանում է, բայց հասցրել է այցելել հայաստանյան ամենահայտնի տարածքները։

«Բազմաթիվ գեղեցիկ տեղեր ենք այցելել։ Նկատել ենք, որ բնությունն անչափ գեղեցիկ է։ Օրինակ՝ շատ գեղեցիկ է Արարատ լեռը, որը մի փոքր ավելի լավ կերևար, եթե եղանակը մշուշոտ չլիներ։ Եղել ենք Սևանում, Դիլիջանում, Տաթևում»,- ասաց Հնդկաստանից ժամանած Ռիեր Աբրահամը։

Հնդիկ զբոսաշրջիկին Հայաստան այցելել խորհուրդ են տվել այստեղ ուսանող հայրենակիցները։ Ռիեր Աբրահամը պատմում է, որ Հայաստան գալու համար չի օգտվել տուրիստական գործակալությունների ծառայություններից`հավելյալ գումար չծախսելու համար։ Տեսարժան վայրերն էլ ընտրել է՝ դրանց մասին համացանցում տեղեկություններ փնտրելով։

Հնդիկ երիտասարդ ընտանիքը հավանել է Հայաստանը, անգամ փոքրիկ Ռամը դեմ չէ այստեղ նորից վերադառնալ։

Հայաստանը զբոսաշրջիկերին ավելի հասանելի դարձնելն ու, հատկապես, էկոտուրիզմը զագացնելը կառավարության առաջնահերթություններից է։

Արդեն 2 տարի է, ինչ բնապահպանության նախարարությունում բացվել է էկոտուրիզմի աջակցման և զարգացման բաժինը` բնության հատուկ պահպանվող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում տուրիզմի զարգացման նպտակով։

«Բոլորն էլ գիտեն, որ մեզ մոտ հուշակոթողները, պատմական հուշարձանները շատ են, բայց ուզում ենք նաև մեր տուրիստին ցույց տալ մեր բնության գեղեցկությունը, գեղատեսիլ վայերը, որովհետև շատ հիասքանչ տեղեր ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցման և զարգացման բաժնի պետ Արթուր Հայրապետյանը։

Այս տարի նախատեսվում է նաև էկոտուրիզմի օն լայն տաղավար բացել, որը հնարավորություն կտա Հայաստանի բնության գեղեցկությունը ներկայացնել համացանցով` ուղղորդելով զբոսաշրջիկներին այցելության համար ընտրել մեր երկիրը։

Իսկ մինչ այդ հատուկ պահպանվող տարածքները, որոնք նախկինում գրեթե անմատչելի էին անգամ բնության գիտակ տուրիստների համար, այսօր բացել են իրենց դռները բնությունը գնահատող բոլոր այցելուների դիմաց։ Դրանցում զբոսաշրջիկների համար մշակվել են հատուկ էկոերթուղիներ, որոնցում ներառվել են տեսարժան բոլոր վայրերը, պահպանվող տարածքի սահմաններում գտնվող պատմամշակութային հուշարձանները։

«Թե՛ քայլելու տեղեր կան այնտեղ, թե՛ հեծանվային երթուղիներ, կարող են նաև ձիով կամ ավտոմեքենայով արշավներ կազմակերպել: Տարբեր առաջակներ են ներկայացվում տուրիստներին»,- ասաց Արթուր Հայրապետյանը։

Վերջին 2 տարվա ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանում զբոսաշրջային հոսքերի աճ է գրանցվել։ Դրանց թվում, ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, ավելացել են նաև Հայաստանի բնությունը տեսնել ցանկացողները։

 

Լրահոս
0