Հրդեհ է բռնկվել փայտի արտադրամասում

© Sputnik / Aram Nersesyan / Сотрудники МЧС тушат пожар
Сотрудники МЧС тушат пожар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրշեջներին հաջողվել է մարել մայրաքաղաքի Քուչակի փողոցում գտնվող փայտի արտադրամասում բռնկված հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փայտի արտադրամասում: Հրդեհը մարվել է ժամը 13:41-ին:

© Sputnik / Aram Nersesyan / Հրշեջ մեքենան՝ դեպքի վայրում
Пожарная машина - Sputnik Արմենիա
Հրշեջ մեքենան՝ դեպքի վայրում
Լրահոս
0